Ավստրիայում չար Ձմեռ պապը՝ Կրամպուսը, երեխաներին դնում է ուսապարկի մեջ

Ավստրիայում ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվել է անսովոր մի միջոցառմամբ:
krampus

Ավստրիայում ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվել է անսովոր մի միջոցառմամբ: Խոսքը «Կրամպուս» կոչվող ավանդույթի մասին է: Գերմանական մշակույթում Կրամպուսը Ձմեռ Պապի չար երկվորյակն է:

Նա պատժում է չար երեխաներին՝ նրանց դնելով իր ուսապարկի մեջ: Հազարավոր մարդիկ հավաքվում են Հոլլաբրուննի տոնավաճառների հրապարակում՝ ականատես լինելու ավանդական Կրամպուս վազքին:

Միջոցառման ընթացքում երիտասարդները Կրամպուսի կերպարանքով քայլում են փողոցներով՝ վախեցնելով երեխաներին: Ավանդույթը մեծ ժողովրդականություն է վայելում Ավստրիայում: Այն մեծապես գրավում է նաեւ հարեւան երկրների զբոսաշրջիկներին:

*

*