Ավստրալիայում կայծակից առաջացած ասթմայի հետեւանքով 6 մարդ է մահացել

Երկուշաբթի սկսված հորդառատ անձրևների ու քամու պատճառով նահանգի տարածքով մեկ տարածվել է ռայգրասի փոշին:
germania-kaycak

tert.am- Ավստրալական Մելբուրն քաղաքում վեց մարդ է մահացել կայծակի հետևանքով առաջացած ասթմայի նոպայի պատճառով, հաղորդում են Վիկտորիա նահանգի իշխանությունները:

Երկուշաբթի սկսված հորդառատ անձրևների ու քամու պատճառով նահանգի տարածքով մեկ տարածվել է ռայգրասի փոշին: Այդ փոշու նկատմամբ ալերգիան ասթմայի պատճառ է դարձել, որն անվանել են կայծակնային:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ այս պահին 12 մարդ հիվանդանոցում է, 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Բուժում են ստանում հազարավոր մարդիկ:

Մեկ Մեկնաբանություն
  • Ավստրալիայում կայծակից առաջացած ասթմայի հետեւանքով 6 մարդ է մահացել — Armenian National Committee of America
    28 ноября 2016 at 00:00

    […] […]

  • *

    *