Ավստրալիայում մոլեգնած անտառային հրդեհները դարձել են առնվազն 2 մարդու մահվան պատճառ

Նահանգի հայազգի վարչապետն ասել է՝ այսպիսի հրդեհ Նոր Հարավային Ուելսում նախկինում չի եղել:
avstralia-hrdeh

Ավստրալիայում մոլեգնած անտառային հրդեհների երկրորդ օրը հաղորդվում է առնվազն 2 զոհի ու 7 անհետ կորածի մասին: Վնասվածքներ է ստացել ավելի քան 30 մարդ, որոնք հիմնականում հրշեջներ են:

Հրդեհներից ամենաշատը տուժել է Նոր Հարավային Ուելս նահանգը, որտեղ այրված տների թիվը գերազանցում է 150-ը, իսկ հրդեհի օջախների թիվը հասնում է 70-ի։

Նահանգի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանն ասել է՝ այսպիսի հրդեհ Նոր Հարավային Ուելսում նախկինում չի եղել: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամիները եւ Ցելսիուսի սանդղակով մինչեւ 35 աստիճանի հասնող ջերմաստիճանը:

*

*