Ավստրալիայում անտառային հրդեհները 20 հազար հեկտար տարածք են ոչնչացրել

Ոստիկանությունը նախազգուշացնում է սաստիկ քամու պատճառով կրակե փոթորիկների հնարավոր ձեւավորման մասին:
avstralia-hrdeh

Անտառային հրդեհներ են մոլեգնում Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում, հրդեհի ընդգրկած տարածքն արդեն հասնում է 20 հազար հեկտարի: Այդ մասին հայտնել է 9news պորտալը:

Իշխանությունները հայտարարել են, որ այլեւս չեն կարող երաշխավորել այն բնակիչների անվտանգությունը, որոնք որոշել են չտարհանվել: Նրանց խորհուրդ են տալիս հագնել պաշտպանիչ հագուստ, խուսափել ջրազրկումից, թաց սրբիչներ դնել պատուհանների ու դռների տակ։

Ոստիկանությունը նախազգուշացնում է սաստիկ քամու պատճառով կրակե փոթորիկների հնարավոր ձեւավորման մասին:

Հրդեհների դեմ պայքարին մասնակցում է ութ ինքնաթիռ, ներառյալ խոշոր հրշեջ ինքնաթիռը, որը հնարավորություն ունի նետել 15 հազար լիտր ջուր։

*

*