Ավստրալիան հնարավոր է Երուսաղեմը ճանաչի Իսրայելի մայրաքաղաք

Մինչ այս՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչել է 2 երկիր՝ Միացյալ Նահանգները եւ Գվատեմալան:
erusaghem

Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը  Իսրայելի իր գործընկեր Բենյամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ կքննարկեն Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու եւ դեսպանատունը Թել-Ավիվից այնտեղ տեղափոխելու հարցը:

Սկոտ Մորիսոնը նաեւ ասել է, որ որոշում կայացնելուց առաջ խորհրդակցելու է իր աշխատակազմի եւ այլ երկրների հետ:

Ի դեպ, Ավստրալիայի վարչապետի մտադրության մասին «Թվիթերում» իր գրառման մեջ հայտնել է նաեւ Նաթանյահուն ու հավելել, որ շնորհակալ է Մորիսոնին դրա համար:

Մինչ այս՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչել է 2 երկիր՝ Միացյալ Նահանգները եւ Գվատեմալան:

*

*