Ավստրալիայում ավազամրրիկից երկինքը նարնջագույն է դարձել

Սիդնեյում եւ այլ շրջաններում օդն առողջության համար վտանգավոր է դարձել:
avstralia-narnjaguyn

Ավստրալիայի հարավարեւելյան շրջաններում մոտ 500կմ երկարությամբ ձգվող ավազամրրիկը երկինքը նարնջագույն է դարձրել: Ուժեղ քամիները հողն ու ավազը օդ են բարձրացել, եւ արդյունքում Նոր Հարավային Ուելսի կենտրոնական հատվածը, ներառյալ՝ Սիդնեյը, փոշոտ մշուշի մեջ են հայտնվել:

Սիդնեյում եւ այլ շրջաններում օդն առողջության համար վտանգավոր է դարձել: Առողջապահության նախարարությունից հորդորել են մարդկանց, հատկապես՝ ծերերին, երեխաներին եւ շնչառական խնդիրներ ունեցողներին, մնալ տանը: Վատ տեսանելիության պատճառով չվերթները ժամանակավորապես դադարեցվել են: Այսպիսի փոթորիկ վերջին անգամ Ավստրալիայում 2009թ. էին տեսել:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*