Ավազի գողություն՝ Սարդինիայից

Ֆրանսիացի զույգը կարող է մինչեւ 6 տարվա ազատազրկման դատապարտվել՝ Սարդինիա կղզուց ավազ գողանալու համար
sardinia-avaz

Ֆրանսիացի զույգը կարող է 1-ից մինչեւ 6 տարվա ազատազրկման դատապարտվել՝ իտալական Սարդինիա կղզուց ավազ գողանալու համար: BBC-ի փոխանցմամբ, ոստիկանները զբոսաշրջիկների մեքենայում հայտնաբերել են 40 կիլոգրամ ավազ, որը լցված է եղել 14 պլաստիկե տարրաների մեջ:

Սարդինիայի հայտնի սպիտակ ավազը համարվում է հանրային բարիք ու խստիվ արգելվում է այն հեռացնել կղզուց: Ֆրանսիացիները պնդում են, թե ավազը տուն էին տանում՝ որպես հուշանվեր, եւ չգիտեին, որ դրանով հանցանք են գործում:

Զբոսաշրջիկները հիմնականում ավազը վերցնում են՝ այն առցանց հարթակներում վաճառելու համար:

*

*