Ավազակային հարձակում Բրազիլիայի բանկերից մեկում. կա երկու զոհ

Ազատ են արձակվել 30 պատանդներ, որոնցից երկուսը վիրավոր են եղել
Brazilia

Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքում բանկի վրա հարձակումն ու մարդկանց պատանդառությունն ավարտվել է երկու մարդու սպանությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ հրաձգության հետևանքով սպանվել են բանկի հաճախորդներից ու ավազակային հարձակում կատարածներից երկու մարդ:

3 ժամ տևած  բանակցություններից հետո հանցագործները (5 մարդ) հանձնվել են իրավապահ մարմիններին: Ազատ են արձակվել 30 պատանդներ, որոնցից երկուսը վիրավորվել են:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները