Աթենքի Ակրոպոլիսը շոգի պատճառով այսօր եւ վաղը փակ կլինի զբոսաշրջիկների համար

Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38-40 աստիճան:
atenq-akropolis

Աթենքի Ակրոպոլիսը հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 13:00-ից 17:00-ը, ծայրահեղ շոգի պատճառով փակ կլինի զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությանը:

Աթենքի հնությունների վարչությունը փակում է հնագիտական հուշարձանը, քանի որ, Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ, օդի ջերմաստիճանը +40 աստիճանից ավելի կլինի:

Հունաստանի ամբողջ տարածքում հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +38-40 աստիճան:

 

*

*