Աթենքի կենտրոնում` եկեղեցու մոտ, պայթյուն է որոտացել

Վիրավորվել Է ոստիկանը, որը մոտեցել Էր ռումբին:
vostikanutyun

Պայթուցիկ սարք Է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ: Այդ մասին հայտնել Է «Սպուտնիկ Հունաստան» գործակալությունը:

Վիրավորվել Է ոստիկանը, որը մոտեցել Էր ռումբին: Այժմ շրջանը արգելափակված Է ոստիկանության կողմից:

Newsit հրատարակությունը գրում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 7:10-ին (Երեւանի ժամանակով 9:10-ին) եւ, բացի ոստիկանից, վիրավորվել Է նաեւ եկեղեցու պահակը: Նա տեսել Էր կասկածելի առարկան եւ ոստիկանություն կանչել: Հենց որ ոստիկանը մոտեցել Է, ռումբը պայթել Է։

*

*