Աթաթուրքն ու Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի թշնամիներ

Էրդողանը Նորվեգիայից հետ է կանչել թուրք զինվորներին
erdoghan (1)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

Էրդողանը հայտնել է, որ Նորվեգիայում զորավարժության ժամանակ բարձրացրել են մի պաստառ՝ ՆԱՏՕ-ի թշնամիների վերաբերյալ, որի վրա փակցված է եղել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի , ինչպես նաև իր՝ Էրդողանի լուսանկարը:

«Երբ այդ տեղեկությունը եղավ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԵՄ հարցերով նախարարը, ովքեր Կանադայի ճանապարհին էին, զանգահարեցին մեզ: Ասացին. «Այսպիսի իրավիճակում ենք, դա ՆԱՏՕ-ի զորավարժություն է, այդտեղ 40 զինվոր ունենք: Որոշում ենք կայացրել մեր զինվորներին այնտեղից հետ կանչելու վերաբերյալ»: Մենք էլ ասացինք, որ առանց երկմտելու նրանց հետ կանչեն: Նման համագործակցություն, գործընկերություն չի կարող լինել»,- հայտարարել է Էրդողանը:

*

*