Դատարանը կալանքի տակ է առել Աթամբաևի ունեցվածքը, այդ թվում՝ նրան պատկանող հեռուստաընկերությունը

Նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը:
atambaev

Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ունեցվածքը, այդ թվում՝ նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաընկերությունն ու «Մեդիա Ֆորում» ընկերությունը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվել է եւ կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը։ Ավելի վաղ նրա առանձնատան գրոհի ժամանակ մեկ հատուկջոկատային էր սպանվել,  եւս 100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։ Աթամբաեւը հարցազրույց էր տվել «Ապրիլ» հեռուստաալիքին՝ կոչ անելով իրավապահներին՝ ուժ չկիրառել իր տունը հսկող մարդկանց նկատմամբ։

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա մեղադրվում է կոռուպցիոն չարաշահումների մեջ։

 

 

*

*