Աստանայում վթարային վայրէջք է կատարել Fokker 100 օդանավը

Ինքնաթիռում 121 մարդ է եղել՝ 116 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ:
bek-air-astana-shassi-vayrejq

Ասատանայի օդանավակայանում մարտի 27-ին վթարային վայրէջք է կատարել ղասախական Bek Air ավիաընկերության Fokker 100 օդանավը. չի բացվել առջեւի շասին:

Ինքնաթիռում 121 մարդ է եղել՝ 116 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Օդանավը ներքին թռիչք էր կատարում՝ Կզըլ-Օրդա քաղաքից թռչելով մայրաքաղաք Ասատանա:

Ղազախստանի Ներդրումների եւ զարգացման նախարարության քաղավիացիայի հանձնաժողովը Bek Air ավիաընկերությանն արգելել է շահագործել Fokker 100 օդանավերը՝ մինչեւ դրանց տեխնիկական ստուգման ավարտը: Իսկ վթարային բարեհաջող վայրէջք կատարած օդանավի անձնակազմը կարժանանան պետական պարգեւի:

*

*