Աշխարհում թերասնումից տառապում Է ավելի քան 800 մլն մարդ. ՄԱԿ — Երկիր Մեդիա

Աշխարհում թերասնումից տառապում Է ավելի քան 800 մլն մարդ. ՄԱԿ

Աճը պայմանավորված Է զինված հակամարտությունների թվի ավելացմամբ...
terasnum

Մոլորակի՝ թերասնումից տառապող բնակիչների թիվն ավելացել Է մինչեւ 815 միլիոն եւ կազմել 11 տոկոս: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի հինգ հումանիտար կազմակերպությունների «Պարենային անվտանգության եւ սնվելու հետ կապված իրավիճակն աշխարհում» զեկույցում, որը սեպտեմբերի 15-ին ներկայացվել Է Հռոմում:

Սովի մասշտաբները կրճատվում Էին տասը տարվա ընթացքում, բայց այսօր դրա աճը պայմանավորված Է զինված հակամարտությունների թվի ավելացմամբ եւ կլիմայի փոփոխությունների հետեւանքներով, նշվում Է ընդգրկուն զեկույցում, որը կազմել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ), Համաշխարհային պարենային ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):

Նրանց զեկույցն առաջին անգամ Է գնահատում պարենային անվտանգությունը՝ մինչեւ 2030 թվականը սովի վերացման ՄԱԿ-ի պլանների համատեքստում: «Զեկույցը միանշանակ նախազգուշացնում Է, որ մինչեւ 2030 թվականը սովից եւ ոչ լիարժեք սննդից զերծ աշխարհի կառուցումը, դյուրին չի լինելու»,-ասում են դրա կազմողները:

*

*