Աշխարհում մոտ 124 մլն մարդ տառապում Է սովից

Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են:
emen-spvac-erekha

Աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում Է սովի եւ թերասնման խնդրից, ընդ որում՝ Աֆրիկայի երկրներն այս վարկանիշի ռեկորդակիրներն են: Այդ մասին վկայում են «Սովի ընդհանուր տեղեկատու» ամենամյա զեկույցի տվյալները, որը հրապարակել Է Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը Welthungerhilfe եւ Concern Worldwide ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ:

Նշվում Է, որ 2018 թվականի ցուցանիշն առավելագույնին Է հասել այս զեկույցի հրապարակման ողջ ժամանակաշրջանում: Զեկույցի տեղեկատվության համաձայն, այսօրվա դրությամբ սովից տառապում Է շուրջ 124 մլն մարդ՝ երկու տարի առաջվա 80 միլիոնի համեմատ: Դրա հետ մեկտեղ տեղեկացվում Է, որ հարկադիր վերաբնակների թիվը, որոնք սովի են մատնված կամ անբավարար են սնվում, այս տարի հասել Է մոտավորապես 70 միլիոնի:

Աֆրիկայի յոթ երկրներում (ներառյալ Չադը, , Մադագասկարը, Սիեռա-Լեոնեն, Եմենը եւ Զամբիան) եւ Հայիթիում այս խնդիրն առավել լուրջ վտանգ Է ներկայացնում: Սովահար բնակչության հետ կապված ամենակրիտիկական իրադրությունը գրանցվել Է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ցուցանիշի զգալի վատթարացում Է արձանագրվել ԿԺԴՀ-ում, որը սովյալ բնակչության թվաքանակով 27-րդ տեղից տեղափոխվել Է 11-րդ տեղ։

*

*