Աշխարհի լավագույն եւ վատագույն քաղաքները՝ ապրելու համար

Վատագույն քաղաք Է ճանաչվել Դամասկոսը
melburn
Մելբուռն

Ավստրալիայի երեք քաղաքներ, Կանադայի երեք քաղաքներ, ինչպես նաեւ Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Ֆինլանդիայի եւ Գերմանիայի քաղաքները տեղ են գտել ապրելու համար 2017 թվականի աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում: Այդ մասին վկայում են Economist Intelligence Unit հանդեսի Global Liveability Report ամենամյա հաշվետվության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսումնասիրության արդյունքների համաձայն, աշխարհում ապրելու համար լավագույն քաղաք Է ճանաչվել ավստրալական Մելբուռնը:

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երրորդից մինչեւ հինգերորդ տեղերում կանադական Վանկուվեր, Տորոնտո եւ Կալգարի քաղաքներն են:

Լավագույննների ցուցակում հայտնվել են Ավստրալիայի եւս երկու քաղաքներ՝ Ադելաիդան եւ Պերտը, ինչպես նաեւ Նոր Զելանդիայի Օքլենդ խոշորագույն քաղաքը եւ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին: Ապրելու համար լավագույն քաղաքների տասնյակը եզրափակում Է գերմանական Համբուրգը:

Ցուցակում ներառվածների թվից ապրելու համար վատագույն քաղաքների տասնյակում տեղ են գտել Կիեւը (131-րդ տեղ), Կարաչին (134-րդ տեղ, Պակիստան), Ալժիր քաղաքը (135-րդ տեղ, Ալժիր) եւ Տրիպոլին (138-րդ տեղ, Լիբիա):

2017 թվականին աշխարհում ապրելու համար վատագույն քաղաքը, հանդեսի վարկածով, դարձել Է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը:

*

*