Ամբողջ քրիստոնյա աշխարհը նշել է Քրիստոսի Հարության տոնը (լուսանկարներ) — Երկիր Մեդիա

Ամբողջ քրիստոնյա աշխարհը նշել է Քրիստոսի Հարության տոնը (լուսանկարներ)

Օրացույցային նմանատիպ համընկնումը հազվադեպ է լինում: Հաջորդը կանախատեսվում է լինել 2025-ին:

Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարեւոր տոներից մեկն է: Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշեց ապրիլի 16-ին: Հետաքրքիր համընկնմամբ այդ օրը Հրաշափառ Հարության տոնը նշեցին աշխարհի բոլոր քրիստոնյաները: Կաթոլիկներն ու ուղղափառներն ապրում են արեգակնալուսնային տարբեր օրացույցերով, ուստի այդ օրը հիմնականում չի համընկնում: Սակայն լինում են բացառություններ, ինչպես այս տարի:

erusaghem-zatikԵրուսաղեմի Հարության տաճարում ապրիլի 15-ին հավատացյալ ժողովուրդը հերթական անգամ ականատեսը եղավ աստվածային հրաշքին` Սուրբ Կրակի իջնելուն: Այն տարին մեկ անգամ վառվում է Փրկչի տաճարում Զատկի նախօրեին: Այն հայտնվում է Տիրոջ գերեզմանի տաճարի ներսի մատուռում, քարե դամբարանի վրա, որի վրա Ավագ Շաբաթ օրը դրված է եղել Քրիստոսի մարմինը: Մարդկային միջամտությունը բացառելու նպատակով տաճարում ուրբաթ օրը հանգցվում են բոլոր մոմերը: Կրակի վառվելուց հետո, Պատրիարքն այն փոխանցում է հավատացյալներին: Առաջին րոպեներին այն չի վառում ոչ մաշկը, ոչ մազերը, այդ պատճառով էլ հավատացյալներն, ըստ ավանդույթի, կրակով լվանում են երեսնն ու գլուխը:

 

Բարյացակամ լինել փախստականների, անպաշտպան ու թույլ մարդկանց նկատմամբ:francik pap

Սուրբ Պետրոսի տաճարում տոնական աղոթքի ժամանակ այս կոչով է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը : Սուրբ Պետրոսի հրապարակը զարդարվել էր 30 հազար ծաղիկներով: Պապին
լսելու համար հրապարակում հազարավոր ուխտավորներ էին հավաքվել:

britՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Սուրբ Զատկի տոնին եւ պարտադիր մասնակցում տոնական կիրակնօրյա պատարագին: Այս տարի եւս Թագավորական ընտանիքի անդամները Վինձորի Սուրբ Գեորգիի տաճարում մասնակցել են մատուցվող պատարագին:

 

egypt-ester

Եգիպտոսում Սուրբ Զատկին նվիրված ավանդական եկեղեցական միջոցառումները սահմանափակվել են՝ հաշվի առնելով Ալեքսանդրիա եւ Տանտա քաղաքների քրիստոնեական տաճարներում վերջին պայթյունները: Սուրբ Զատկին նվիրված հոգեւոր արարողությունը տեղի է ունեցել Կահիրեի Սուրբ Մարկոսի մայր տաճարում՝ Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թավադրոս II-ի ձեռամբ:

mosvaՄոսկվայում Սուրբ Զատկին նվիրված ժամերգությունը տեղի է ունեցել Փրկչի Տաճարում: Արարողությանը, որը մատուցել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, մասնակցել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: ժամերգությանը մասնակցել է ավելի քան 4,3 մլն քրիստոնյա:

 

Հարության տոնին Հունաստանի երկնքում, այսպես ասած, այրվող օդապարիկներ էին թռչում: hunastan
Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը սիրված է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից: Զատկի տոնին Հունաստանում կա մեկ այլ սիրելի ավանդույթ. Հռչակավոր շաբաթ օրը Կոռֆու կղզում առավոտյան, երբ հողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը, մարդիկ իրենց տների պատուհաններից կավե ամաններ են նետում:

Իրաքի Հյուսիսում գտնվող Բարթելլա քաղաքում գերակշռում էին քրիստոնյանները: Սակայն 2014 թվականին, երբ քաղաքը ահաբեկվեց Իսլամական պետության գրոհայինների կողմից, բնակչության մեծ մասը փախուստի դիմեց: Այստեղ մնացած քրիստոնյաները «Սուրբ Շաբաթը» նշել են Բարթելլայի Սուրբ Սիմոն եկեղեցում:

siria

Սուրբ Զատկի տոնը նշելու համար Սիրիայի Դամասկոս քաղաքի քրիստոնյաները կիրակի հավաքվել էին Սուրբ Խաչ եկեղեցում: Քրիստոնյանները նշել են՝ Քրիստոսի հարության հանդեպ իրենց հավատը կարող է խորհրդանշել սիրիական ժողովրդի հարությունը:

 

 

Ապրիլի 16-ին ամբողջ քրիստոնյա աշխարհը նշեց Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը: Օրացույցային նմանատիպ համընկնումը հազվադեպ է լինում: Հաջորդը կանախատեսվում է լինել 2025-ին:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*