Աշխարհում ամենաերջանիկները նորվեգացիներն են, հայերը՝ 121-րդն են

Իսկ որքանո՞վ են երջանիկ մեր երկրի քաղաքացիները:
erjanikner

ՄԱԿ-ը 2012 թվականին մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր: Տոնի նպատակն է՝ ամրապնդել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային է: Իսկ որքանով են երջանիկ մեր երկրի քաղաքացիները: ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն, Հայաստանը երջանիկ երկրների աղյուսակում զբաղեցնում է 121-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ, աղյուսակում ներառված է 155 երկիր:

ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում ամենաերջանիկ վայրը Նորվեգիան է: Նրան են հաջորդում Դանիան, որն, ի դեպ, նախորդ առաջատարն էր, ապա Իսլանդիան, Շվեյցարիան, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Ֆինլանդիան: Այս տարվա աղյուսակը եզրափակող երկրներն են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը: Զեկույցը կազմելիս ու երկրներն այս կամ այն հորիզոնականում տեղավորելիս մասնագետներն առաջնորդվել են մի շարք գործոններով՝ առողջ կյանքի միջին տեւողությունը, սոցիալական աջակցության մակարդակը, կոռուպցիայի մակարդակը, ընտրության ազատությունը, առատաձեռնությունը, տնտեսական կայունությունը: Ի դեպ, Ռուսաստանն այս ցանկում 49-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 69-րդ, Ադրբեջանը՝ 85-րդ, Իրանը՝ 108-րդ, իսկ Վրաստանին՝ 125-րդ հորիզոնականում է:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*