ԱՄՆ-ում մահացել Է «աշխարհի ամենաարագընթաց կինը»

Մահացել Է նոյեմբերի 2-ին՝ թոքաբորբից...
Kity-Oneyl

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկուհի կասկադյոր Քիթի Օ’Նիլը, որին կոչել են «աշխարհի ամենարագընթաց կինը»: Այս մասին հայտնել է Washington Post-ը: Օ’Նիլը մահացել Է նոյեմբերի 2-ին թոքաբորբից Յուրիկա քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ):

Քիթի Օ’Նիլը դարձել Է առաջին կինը, որը միացել Է Stunts Unlimited-ին՝ Հոլիվուդի գլխավոր կասկադյորական ստուդիային: «Աշխարհի ամենաարագընթաց կնոջ» կոչմանը նա արժանացել Է՝ ժամում մոտավորապես 600 մղոն (ժամում շուրջ 966 կիլոմետր) արագության հասնելով հրթիռային ավտոմոբիլի ղեկին:

Ամենահռչակավոր հնարքներից մեկը կասկադյորուհին կատարել Է Wonder Woman («Հրաշք կինը) հեռուստասերիալի համար: Օ’Նիլը թռել Է Լոս Անջելեսի Hilton հյուրանոցի տանիքից եւ թեւերը լայն պարզած ընկել 127 ֆուտ (շուրջ 39 մետր)՝ մինչեւ օդաբարձի վրա իջնելը:

*

*