Ղազախստանի մայրաքաղաքում ձնահողմի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Աստանայում գիշերվանից մոլեգնում է ձնահողմը
Astana

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակային պայմանների կապակցությամբ: Այս մասին «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար:

«Անբարենպաստ եղանակային պայմանների կապակցությամբ քաղաքապետարանի կողմից հայտարարվել է արտակարգ դրություն»,- գրել է նա Ֆեյսբուքի իր Էջում:

Աստանայում լույս հունվարի 11-ի գիշերվանից մոլեգնում է ձնահողմը, չեղարկվել են պարապմունքները դպրոցներում եւ քոլեջներում։ Անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակավորապես փակվել է Աստանայի միջազգային օդանավակայանը: Քաղաք տանող եւ քաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհները փակ են:

*

*