Շվեդիան դադարեցնել է Ասանժի նկատմամբ հետաքննությունը

Սակայն, եթե Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, նրան կարող է ձերբակալել բրիտանական ոստիկանությունը...
asanj

Շվեդիայի դատախազությունն որոշում է ընդունել դադարեցնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ բռնաբարության գործով հետաքննությունը:

Նշենք, որ 2012 թվականից Ասանժն ապաստանում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան մեղադրում էին բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների համար: Իր մեղքն Ասանժը բազմիցս ժխտել էր: Նա նաեւ վախենում էր, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նա կարող է կանգնել դատարանի առջեւ՝  հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար:

Փաստորեն, Շվեդիայում Wikileaks-ի հիմնադիրն այլեւս հետախուզման մեջ չէ: Սակայն, եթե Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից, նրան կարող է ձերբակալել բրիտանական ոստիկանությունը ու հնարավոր է, որ Մեծ Բրիտանիայի իշխանություններն Ասանժին հանձնեն Միացյալ Նահանգներին:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*