Շվեդական դատարանը մերժել է Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը

WikiLeaks-ի հիմնադիրն ավելի վաղ չի համագործակցել քննիչների հետ
asanj

Շվեդական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը:  Ջուլիան Ասանժը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ դատական լսումների ժամանակ դատախազության ներկայացուցիչները հայտարարել են, որ WikiLeaks-ի հիմնադիրն ավելի վաղ չի համագործակցել քննիչների հետ և նա պետք է ձերբակալվի ու հարցաքննվի Շվեդիայում: Դատարանն ամեն դեպքում համաձայն չի եղել դատախազության հետ և մերժել է ձերբակալության մասին դատարանի դիմումը:

2019 թվականի ապրիլին Էկվադորի իշխանությունները թույլատրել են բրիտանական ոստիկանությանը մուտք գործել դեսպանատուն և ձերբակալել Ասանժին, ով 7 տարի փախուստի մեջ էր: Ներկայում Ասանժը բրիտանական բանտում է: ԱՄՆ-ն նույնպես մեղադրանք է առաջադրել Ասանժի նկատմամբ:

*

*