Դամասկոսում չեն հավատում, որ Թրամփն է ղեկավարում Միացյալ Նահանգները․ Ասադ

Ասադը պատասպանել է Թրամփին
asad

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որն իրեն «կենդանի» էր անվանել, հետաքրքրվել է՝ արդյոք այդ հռետորաբանությունը բնորոշ է ամերիկյան մշակույթին:

«Չեմ կարծում, որ աշխարհում կա հասարակություն, որը նման լեզու է օգտագործում»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ այդպիսի խոսքն իր վրա անձամբ չի ազդում:

Ի դեպ, Ասադը չի կարծում, որ մոտ ապագայում իր եւ Թրամփի միջեւ հանդիպում կկայանա: Նրա խոսքով, Դամասկոսում չեն հավատում, որ Թրամփն է ղեկավարում Միացյալ Նահանգները:
«Կարծում ենք, որ կառավարությունն է ղեկավարում Նահանգների ցանկացած նախագահի: Այդպես միշտ է եղել Միացյալ Նահանգներում: Համենյանդեպս, վերջին 40 տարիներին»,- ընդգծել է Սիրիայի նախագահը:

*

*