Ասադ. «Թրամփն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել»

«Դեռևս մենք այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չենք տեսել»
asad

ԱՄՆ նոր կառավարությունն ահաբեկչության դեմ պայքարում դեռևս լուրջ քայլեր չի ձեռնարկել՝ սահմանափակվելով միայն հռետորաբանությամբ և տեղային գործողություններով: Նման հայտարարությամբ չինական «Ֆենիքս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հիմնականում կենտրոնացած էր ահաբեկչության ոչնչացման հռետորաբանության վրա, սակայն դեռևս մենք այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ չենք տեսել»,- շեշտել է Սիրիայի նախագահը:

Ասադը նաև ընդգծել է, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնել:

«Անհրաժեշտ է նաև ցամաքային զորքերի հետ համագործակցությունը: Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը կարողանում է հաջողություններ արձանագրել Իսլամական պետության դեմ պայքարում»,- ամփոփել է Սիրիայի նախագահը:

*

*