Ասադ՝ պետք է շարունակել մաքրել տարածքներն ահաբեկիչներից

Հալեպի ազատագրումը ճանապարհ կբացի կառավարական զորքերի առաջխաղացման ու ահաբեկիչներից այլ քաղաքների ազատագրման համար:
asad

«Հալեպի ազատագրումը ճանապարհ կբացի կառավարական զորքերի առաջխաղացման ու ահաբեկիչներից այլ քաղաքների ազատագրման համար»,- ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նա նշել է, որ Հալեպն արդեն Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաքը չէ, շատ գործարաններ այնտեղ այլեւս չեն գործում, սակայն քաղաքի ազատագրումը կարեւոր կլինի իր վարչակազմի համար թե′ քաղաքական, թե′ ռազմավարական տեսանկյունից:

«Ռազմական, ռազմավարական տեսակետից մենք չենք կարողանա մեկուսացնել Ջեբհաթ ան Նուսրային: Բայց դա կօժանդակի դեպի այլ քաղաքներ շարժվելուն եւ ահաբեկիչներից դրանք ազատագրելուն: Ահա թե որն է Հալեպի կարեւորությունը»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ պետք է շարունակել մաքրել տարածքներն ահաբեկիչներից, նրանց հետ շպրտել Թուրքիա՝ այնտեղ որտեղից եկել են, կամ էլ սպանել նրանց: Սիրիայի նախագահի պնդմամբ, այլ տարբերակ չկա:

*

*