ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված և Ռուզվելտին լուսանկարած Արթին Հայկը

Նա օգոստոսին կդառնար 105 տարեկան...
artin-hayk

104 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի Միլուոքի քաղաքի հայտնի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունից փրկված Արթին Հայկը: Այս մասին տեղեկացնում է jsonline.com-ը:

Նշվում է, որ Արթին Հայկը մահացել է իր տանը:

Նա աշխատանքային գործունեության ընթացքում լուսանկարել է բազմաթիվ նշանավոր դեմքերի, գործիչների, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:

Արթին Հայկը օգոստոսին կդառնար 105 տարեկան:

Նա ունի 4 աղջիկ, 9 թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի:

*

*