«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն է մահացել այս աշնան ընթացքում

ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը «Արտեկ» էր ժամանել Մախաչկալայից:
artek (1)

Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում Էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ): Այդ մասին նոյեմբերի 13-ին լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի (ՀՔԿ) հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովան:

«Նախնական պարզվել Է, որ երեկ (նոյեմբերի 12-ի) երեկոյան աշակերտուհին պառկել էր քնելու եւ այսօր առավոտյան նրան մեռած են հայտնաբերել»,-ասել Է նա, չճշտելով, թե որ հոդվածով Է հարուցվել գործը:

ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը «Արտեկ» Էր ժամանել Մախաչկալայից: Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները. նշանակվել են փորձաքննություններ դեռահասի մահվան պատճառը պարզելու համար:

Սա արդեն «Արտեկ»-ում հանգստացողների մահվան երկրորդ դեպքն Է 2019 թվականի աշնան ընթացքում: Ինչպես հաղորդվել էր, 12-ամյա տղան, որը սեպտեմբերի 23-ին հանգստանալու համար ժամանել էր Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել է:

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան երեխայի մահվան կապակցությամբ «Ռոսզդրավնադզոր»-ին հանձնարարել Է ստուգել «Արտեկ»-ում բուժօգնություն ցուցաբերելու որակը: Դժբախտ դեպքի հետաքննության հանձնաժողով Է ստեղծել նաեւ Ռուսաստանի կրթության նախարարությունը:

*

*