Արտակարգ դրություն՝ Սուդանում

Ըստ երկրի ղեկավարի՝ այս քայլն ուղղված է Սուդանում իրավիճակը կայունացնելուն։
sudan

Սուդանի ղեկավար Ալ Բաշիրը երկրում 1 տարով արտակարգ դրություն է հայտարարել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ըստ երկրի ղեկավարի՝ այս քայլն ուղղված է Սուդանում իրավիճակը կայունացմանը։

2018-ի դեկտեմբերին հացի գնի թանկացման հետեւանքով Սուդանում բողոքի ցույցեր են սկսվել, որը հետագայում վերածվել է հակակառավարական ցույցերի։

Ալ Բաշիրը Աֆրիկայի ամենաերկար կառավարող ղեկավարն է, նա Սուդանի նախագահ է դարձել 1989 թ. պետական հեղաշրջման արդյունքում։ Վերջին՝ 2010 թվականի ընտրություններին Ալ Բաշիրը ստացել է ձայների 68,24 տոկոսը։

*

*