Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Անտառային հրդեհների պատճառով
kalifornia

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիայի նահանգում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, նշված է Սպիտակ տան կայքում:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆորնիայի նահանգում և հրամայել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին անտառային հրդեհների հետևանքով առաջացած ծայրահեղ պայմանների պատճառով»,- ասվում է փաստաթղթում:
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 37 հազար մարդ տարհանվել է:

*

*