Արսեն Ավակովը կշարունակի աշխատել նաեւ 4-րդ վարչապետի հետ

Ուկրաինայի նոր կառավարությունում երեքով կրճատվել է նախարարությունների թիվը. կլինի 18 նախարարություն:
arsen-avakov

Ուկրաինայի նախորդ կառավարությունից ընդամենը 2 նախարարի է հաջողվել հայտնվել նախարարների կաբինետի նոր կազմում: Նախորդ 3 կառավարություններում էլ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Ավակովը կշարունակի պաշտոնավարել: Լրատվամիջոցները նրան արդեն երկարակյաց նախարար են անվանում:

Վերանշանակվել է նաեւ ֆինանսների նախարար Ակսաննա Մարկարովան:

Ի դեպ, Ուկրաինայի նոր կառավարությունում երեքով կրճատվել է նախարարությունների թիվը. կլինի 18 նախարարություն:

*

*