Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը որդի են ունեցել

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ է դարձել ութերորդ անգամ:
arqayazn-hary

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին եւ նրա կինը՝ Մեգան Մարքլը, որդի են ունեցել: «Տղա է ծնվել: Նորին Թագավորական մեծություն Սասեքսի դուքսն ու դքսուհին երջանիկ են հայտարարելու իրենց երեխայի ծնվելու մասին»,-հայտնել է ամուսնական զույգը Instagram-ում:

Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ է դարձել ութերորդ անգամ: Տղայի անունը, որը յոթերորդ տեղն է զբաղեցրել գահաժառանգման հերթում, կհայտարարվի որոշ ժամանակ անց: Նրա առաջին լուսանկարներն աշխարհը կտեսնի մի քանի օր հետո, երբ արքայազն Հարին եւ Մեգանը լուսանկարիչների կհրավիրեն Վինձոր:

*

*