Մեծ Բրիտանիայի արքայադուստրը նշում է 2-ամյակը

Ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները:
arqayadustr

Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքի կողմից ներկայացվել են արքայադուստր Շառլոտայի՝ Քեյթ Միդելթոնի և արքայազն Ուիլյամի դստեր նոր լուսանկարները: Արքայադուստրը մայիսի 2-ին երկու տարեկան կդառնա: Ինչպես հաղորդում է BBC –ի ռուսական ծառայությունը,  նման լուսանկարներ զույգը հրապարակել էր նաեւ աղջնակի 1 տարեկանի կապակցությամբ:

«Մենք համոզված ենք, որ այս լուսանկարները բոլորին դուր կգան»,-նշված է Քենսիգթոնյան պալատի կողմից տարածած հաղորդագրության մեջ:

Քեյթ Միդելթոնն ու արքայազն Ուիլյամն աշխատում են երեխային մեծացնել հասարակության աչքից հեռու: Առաջին անգամ արքայադուստր Շառլոտան լուսանկարվել է իր ծննդյան օրը` 2015 թվականի մայիսի 2-ին:

*

*