Առնետները լցվել են Փարիզի փողոցներ

Ափերից դուրս եկած Սենը ողողել է առնետների բները եւ կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել:
arnetner

Փարիզում հեղեղումներից փրկվող առնետները սկսել են ավելի շատ նկատվել քաղաքի փողոցներում:

Ափերից դուրս եկած Սենը ողողել է առնետների բները եւ կրծողներին ստիպել նոր ապաստաններ փնտրել: «Դա չի նշանակում, որ նրանք շատացել են, պարզապես մենք ավելի հաճախ ենք դրանց տեսնում»,- պարզաբանել է առնետների գծով փորձագետ Պիեռ Ֆալգիրակը: Նա հավելել է, որ տարերային աղետը կբերի կրծողների թվաքանակի ժամանակավոր կրճատման:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ տեղատարափների պատճառով Սենի ջրի մակարդակը գերազանցել է 3,3 մետրը:

*

*