Կանադայում արջը փախցրել եւ հոշոտել Է ֆրանսիացի կոմպոզիտորին

Պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 15-ի գիշերը
gotye2

Ֆրանսիացի կոմպոզիտոր Ժուլիեն Գոթյեն զոհվել Է Կանադայում՝ արջի հարձակման հետեւանքով: Այդ մասին տեղեկացնում է France Musique-ը: 44-ամյա Գոթյեն ընկերուհու՝ բնագետ եւ լուսանկարիչ Կամիլ Տոսկանիի հետ ճամփորդում Էր Կանադական Ալյասկայում։

Օգոստոսի լույս 15-ի գիշերն արջը հարձակվել է կոմպոզիտորի վրա, երբ նա քնած է եղել վրանում եւ քարշ տվել անտառ։

Երաժշտի մարմինը հայտնաբերվել Է հաջորդ օրը։

*

*