2017-ի նոյեմբերին անհետացած արգենտինական «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է

Հեռակառավարման սարքի միջոցով 800 մ խորության վրա․․․
argentina-nav

Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ 2017 թվականի նոյեմբերին անհետացած «Սան Խուան» սուզանավը հայտնաբերվել է. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հեռակառավարման սարքի միջոցով 800 մ խորության վրա Ocean Infinity ընկերության հայտնաբերած օբյեկտի հետազոտությունից հետո հաստատվել է, որ այն «Սան Խուան» սուզանավն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սուզանավը դադարել էր կապի դուրս գալ 2017 թվականի նոյեմբերի 15-ից: Սուզանավում եղել  է 44 մարդ, այդ թվում արգենտինացի առաջին կին սուզանավորդ Էլիանա Մարիա Կրավչիկը: Այդ ժամանակ Ռազմածովային ուժերի պատասխանատուները հայտարարեցին, որ հնարավոր է՝ նավում պայթյուն է տեղի ունեցել:

*

*