Արգենտինայի զինված ուժերին պատկանող սուզանավն անհետացել է

Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ:
suzanav

Արգենտինայի ափերի մոտ անհետացել է երկրի զինված ուժերի «Սան Խուան» անունը կրող ռազմական սուզանավը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրառում է արվել Արգենտինայի ռազմածովային ուժերի թվիթերյան էջում:

Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ: Սուզանավը դադարել է կապի դուրս գալ Ուշուայի նավահանգստից Մար դել-Պլատու քաղաք ուղևորվելու ընթացում: Որոնողական աշխատանքներն իրականացվում են այն հատվածում, որտեղ վերջին անգամ նկատել են սուզանավը: Աշխատանքներին մասնակցում են ինքնաթիռներ և նավեր:

Կորած սուզանավն արտադրվել է Գերմանիայում: Արգենտինայի զինված ուժերի կազմ այն մտել է 1985թ.: Սուզանավի երկարությունը 66 մետր է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները