Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Արեւելյան Գուտա

Սիրիական բանակը ժամանակավորապես դադարեցրել Է Արեւելյան Գուտայի գնդակոծությունը
damaskos-guta-ognutyun2

Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է Դամասկոսի Արեւելյան Գուտա արվարձան, որը վերահսկում են սիրիացի ապստամբները, տեղեկացնում Է BBC-ն: Մթերքով եւ դեղորայքով տասներեք բեռնատարները հասել են Դումա քաղաք, ասված Է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային կոմիտեի հաղորդագրության մեջ:

Սիրիական բանակը ժամանակավորապես դադարեցրել Է Արեւելյան Գուտայի գնդակոծությունը, ինչն ավտոշարասյանը թույլ Է տվել մտնել քաղաք: Այժմ շրջանում իրադրությունը համեմատաբար հանգիստ է։  Մարտի 9-ին ուղարկված մարդասիրական ավտոշարասյունը սիրիական միջատարածքի բնակիչներին օգնություն հասցնելու արդեն երրորդ փորձն Է:

 

*

*