Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

«Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից»:
guteresh

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ուղերձ է հղել գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Գիտության, տեխնիկայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտի հմտությունները նորարարության և ԿԶՆ–ների իրականացմանը հասնելու շարժիչ ուժն են:

Գենդերային կարծրատիպերը, տեսանելի օրինակների պակասը և չխրախուսող կամ նույնիսկ ճնշող քաղաքականությունները և միջավայրերը կարող են հետ պահել կանանց՝ այս ոլորտներում կարիերա ստեղծելուց:

Աշխարհը չի կարող թույլ տալ իրեն զրկված լինել մեր բնակչության կեսի ներդրումից:

Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի հաղթահարենք այս խոչընդոտները:

Մենք պետք է պայքարենք աղջիկների ունակությունների վերաբերյալ սխալ պատկերացումների դեմ:

Մենք պետք է նպաստենք կանանց և աղջիկների սովորելու հնարավորություններին, հատկապես՝ գյուղական վայրերում»:

*

*