Անտառային հրդեհներ՝ Հունաստանում․ կա առնվազն 50 զոհ

Որպես անտառային հրդեհների հավանական պատճառ նշվում է հուլիսյան շոգը։

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արեւելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհներին զոհ է դարձել առնվազն 50 մարդ, այդ թվում երեխաներ։ Այս թիվը կարող է աճել, քանի որ կան բազմաթիվ անհետ կորածներ։ Այս մասին այսօր տեղեկացրել է DPA գործակալությունը։

Ավելի վաղ հունական EPT գործակալությունը նշել էր 24 զոհի մասին։ Այդ տեղեկատվությանը հաջորդել էր լուրը, որ Ռաֆին քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է եւս 26 զոհ։

Որպես անտառային հրդեհների հավանական պատճառ նշվում է հուլիսյան շոգը՝ (38-40 աստիճան), սակայն հրդեհի բազմաթիվ օջախների առկայության պատճառով որոշ լրատվամիջոցներ չեն բացառում մարդկային գործոնը։

Հունաստանը օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին եւ հարեւան երկրներին։

hunastan-hrdehner4 (1)

*

*