Անկարան կրկին զայրացած է Վաշինգտոնի վրա

Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ․․․
amn-turqia

Անկարան կրկին զայրացած է Վաշինգտոնի վրա: Այս անգամ պատճառն այն է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը զգուշացրել է Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիներին վերանայել մտադրությունը՝ ընդգծելով հնարավոր ահաբեկչության վտանգը եւ կամայական ձերբակալություններն այդ երկրում:

Ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարարությունն էլ հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով ԱՄՆ մեկնել ցանկացող իր քաղաքացիներին: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների եւ բռնության կիրառման դեպքերի աճ է գրանցվել: Բայց Անկարան սրանով չի բավարարվել. նաեւ արտգործնախարարություն է կանչել Թուրքիայում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատարին՝ բողոքելու Թուրքիային Սուդանի, Պակիստանի, Գվատեմալայի, Վենեսուելայի եւ Ռուսաստանի հետ նույն շարքին դասելու Վաշինգտոնի որոշման դեմ:

24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր հավատարմատարն արդեն երկրորդ անգամ է կանչվել Թուրքիայի արտգործնախարարություն: Առաջին դեպքում Անկարան բողոքել էր Սիրիայում գործող քրդական «Ժողովուրդների ինքնապաշտպանության ջոկատներ» խմբավորմանը զինելու Վաշինգտոնի որոշումների դեմ:

*

*