Անջելինա Ջոլին այցելել է Հունաստանում գտնվող հազարավոր միգրանտների

Դերասանուհին հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, քննարկել միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցեր:

Հոլիվուդի դերասանուհի, ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին այցելել է Հունաստանի Պիրեյ նավահանգստում գտնվող հազարավոր միգրանտների: Ջոլին նրանց հորդորել է ուժեղ լինել եւ չկորցնել հույսը: Դերասանուհին հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին, քննարկել միգրացիոն ճգնաժամին առնչվող հարցեր:

Իսկ Եվրոպայում լավ կյանք փնտրող միգրանտներն անհամբեր սպասում են այսօր եւ վաղը Բրյուսելում կայանալիք Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովին, որի արդյունքում պետք է հաստատվեն վերջնական քայլերը՝ Եվրոպա թափանցող միգրացիոն զանգվածային հոսքի դեմ պայքարելու համար: Հունաստանում մնացած բազմաթիվ միգրատներ հույս ունեն, որ որոշում կկայացվի հօգուտ իրենց:

Ճանապարհը դեպի բալկանյան երկրներ փակ է նրանց առջեւ: Մակեդոնիան փակել է Հունաստանի հետ իր սահմանը՝ թույլ չտալով միգրատներին իր երկիր մուտք գործել: Իսկ արդեն Մակեդոնիայում ապաստանած միգրանտները չեն կարողանում հասնել Արեւմտյան Եվրոպա, քանի որ բալկանյան մի շարք  երկրներ՝ Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան, սահմանային խիստ ստուգումներ են անցկացնում:

*

*