Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կայքը

Հաքերները հայտարարել են OpCatalunya և FreeCatalunya անվանումներով մասսայական հարձակումների մասին:
ananimus

Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը հարձակման է ենթարկվել Anonymus խմբի հաքերների կողմից. կայքի աշխատանքը կաթվածահար է եղել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին նշված է Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտի հայտարարության մեջ:

Anonymus-ի հաքերները հայտարարել են OpCatalunya և FreeCatalunya անվանումներով մասսայական հարձակումների մասին:

Չի բացառվում, որ հաքերների հարձակումները կապված են Իսպանիայի նախարարական կաբինետի արտակարգ նիստի հետ, որտեղ քննարկվելու է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը: Կենտրոնական իշխանությունները հնարավոր է կասեցենեն Կատալոնիայի ինքնավարության կարգավիճակը:

*

*