ԱՄՆ-ն Սիրիայի հարցով չի ցանկանում համագործակցել ՌԴ-ի հետ

Ընդգծվում է, որ հայտարարությամբ ենթադրվում է կասեցնել համատեղ գործադիր կենտրոնի աշխատանքը:
Lavrov-qeri

ԱՄՆ-ն պատրաստվում է կասեցնել Սիրիայի հարցով երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Պետքարտուղարության հայտարարությունը: Ընդգծվում է, որ հայտարարությամբ ենթադրվում է կասեցնել համատեղ գործադիր կենտրոնի աշխատանքը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերը կիրականացվեն, եթե Ռուսաստանը չկասեցնի սիրիական բանակի գրոհը Հալեպի ուղղությամբ:

*

*