ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել է պատմական առավելագույնին

Գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը...
hipoteq

ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այդ մասին ասված է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից օգոստոսի 13-ին հրապարակված զեկույցում:

Տվյալների համաձայն` 2019 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը աճել Է 162 մլրդ դոլարով եւ կազմել 9,4 տրլն դոլար: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել էր 2008 թվականին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին:

Ինչպես ընդգծվում Է զեկույցում, հիփոթեքային վարկերի պարտքերը կազմում են ներքին ամերիկյան պարտքի հիմնական մասը, որն այժմ հասնում Է 13,9 տրլն դոլարի: Բանկը նշում է, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում ավելացել է վարկային քարտերի եւ ավտովարկերի գծով պարտքն այն դեպքում, երբ կրթության վարկերի գծով պարտքը փոքր-ինչ կրճատվել է:

Ավելի վաղ տնտեսագետները նշում Էին, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը դարձել էր ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի շուկայի ճգնաժամը:

*

*