ԱՄՆ-ը կոչ է անում հղի կանանց չայցելել Բրազիլիա

ԱՄՆ-ում Զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման երկրորդ դեպքն է գրանցվել:
zika

ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի դաշնային կենտրոնները հղի կանանց խորհուրդ են տվել օգոստոսի 5-21-ը չմեկնել Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու ամառային Օլիմպիադային: Նախազգուշացումը վերաբերում է նաեւ սեպտեմբերին նախատեսված Պարօլիմպիական խաղերին:

Կենտրոնները նշում են նաեւ, որ եթե կնոջ զուգընկերն է այցելել մրցումներին, ապա այդ դեպքում եւս կա Զիկա վիրուսի սեռական ճանապարհով փոխանցման վտանգ: Բժիշկները խորհուրդ են տալիս պաշտպանվել կամ ընդհանրապես զերծ մնալ սեռական հարաբերություններից հղիության ընթացքում:

Կենտրոնները հայտնել են մարդուց մարդ Զիկա վիրուսի փոխանցման 14 դեպքի մասին: Դրանցից երկուսի դեպքում, ըստ մասնագետների, կանայք կարող էին վարակվել միայն վարակակիր զուգընկերոջից, որը ճամփորդել է երկրներով, որտեղ գրանցվել են Զիկայի դեպքեր:

*

*