Ֆինանսական շուկաներն արձագանքել են ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններին

Capital Economics-ի փորձագտեների կանխատեսմամբ, Թրամփի հաղթանակի դեպքում դոլարն զգալիորեն կէժանանա աշխարհի խոշոր արժույթների նկատմամբ:
navt-voski-dollar

Ֆինանսական աշխարհում օրվա քննարկվելիք թոփ թեման կրկին ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահական ընտրություններն են , ավելի շուտ ընտրության հետեւանքները: Ֆինանսական շուկաները որոշակիորեն ցնցվել են: Ամերիկյան կանաչ թղթադրամն էլ թուլացրել է դիքրեն այլ հիմնական արժույթների նկատամամբ:

BBC-ի փոխանցմամբ, եվրոն դոլարի նկատմամբ թանկացել է 2, ֆունտը՝ 1 տոկոսով: Դոլարն 3 տոկոսով Էժանացել է ճապոնական իենի, 2 տոկոսով էլ ՝ շվեյցարական ֆրանկի նկատմամբ: Գործարար ակտիվության ցուցանիշը ՝ Dow Jones ինդեքսի եւս նվազել է: Փլուզվել են ասիական բոլոր բորսաները:

Capital Economics-ի փորձագտեների կանխատեսմամբ, Թրամփի հաղթանակի դեպքում դոլարն զգալիորեն կէժանանա աշխարհի խոշոր արժույթների նկատմամբ: Ընտրությունների արդյուքները, սակայն դրական շրջադարձ են ապահովել ոսկու համար: Թանկարժեք մետաղը թանակցել է 3%-ով: Հակառակ պատկերն է սեւ ոսկու մոտ: Նավթն էլ էժանանում է:

*

*