Հանրապետական Քրուզն ու Քեյսիկը կմիավորվեն Թրամփին կանգնեցնելու համար

Քրուզի եւ Քեյսիկի ընտրական շտաբները հանդես են եկել հայտարարություններով...
cruz-keysik-amn-nakhagah-teknacu

Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդներ Թեդ Քրուզն ու Ջոն Քեյսիկը կմիավորեն իրենց ջանքերը ֆավորիտին՝ Դոնալդ Թրամփին կանգնեցնելու համար:

Քրուզի եւ Քեյսիկի ընտրական շտաբները հանդես են եկել հայտարարություններով, որոնց համաձայն՝ մնացած փրայմերիզներում իրենք միմյանց կզիջեն այն նահանգները, որոնցում հաղթելու մեծ հնարավորություն ունեն: Այս ռազմավարությունը նպատակ ունի թույլ չտալ, որ Թրամփը ստանա կուսակցական համագումարի 1237 պատվիրակների ձայներ, ինչը կնշանակի, որ միլիարդատերն ինքնաբերաբար հանրապետականներից առաջադրվում է ԱՄՆ նախագահի թեկնածու:

Թրամփը հանրապետական միակ թեկնածուն է, որը հնարավորություն ունի պատվիրակների պահանջվող մեծամասնության ձայները ստանալ նախքան համագումարը: Քրուզն ու Քեյսիկը հույս ունեն նրա հետ մրցակցել ամռանը համագումարում կայանալիք քվեարկության ժամանակ:

*

*