ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության ապացույցներ չեն գտնվել

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հայտարարել է․․․
spitak-tun

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործով հետաքննությունն ավարտվել է, և այդ հարցում Դոնալդ Թրամփի ու Մոսկվայի միջև համագործակցության ապացույցներ չեն հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կոմիտեն միաժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ակտիվություն է դրսևորվել ընտրական գործընթացին միջամտելու ուղղությամբ: Նշվում է, որ հանրապետական մեծամասնությունը հետաքննության նախնական տարբերակը փոքրամասնություն կազմող դեմոկրատական կուսակցությանը կներկայացնի:

«Մենք դավադրության ապացույցներ չենք հայտնաբերել: Մենք, հնարավոր է, ոչ այնքան ճիշտ գնահատականներ ենք տվել ու չկարողացանք գալ այն եզրակացությանը, ինչպես ԿՀՎ-ն, որ ռուսները ինչ-որ կերպ ցանկացել են օգնել Թրամփին»,- ասել է հանրապետական Մայք Քոնուեհը, ով 2017թ-ի ապրիլից ղեկավարում է կոմիտեի աշխատանքները:

*

*