ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել Հանրապետական կոնգրեսականներին տեղափոխող գնացքը. կա 1 զոհ

Գնացքը բախվել է աղբատարին․․․
vtar (1)

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում Հանրապետական կոնգրեսականներին և նրանց ընտանիքի անդամներին տեղափոխող գնացքը բախվել է աղբատար մեքենային, ինչի հետեւանքով 1 մարդ է զոհվել, եւս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք Yahoo News-ից։ Գնացքը Վիրջինիայից ուղեւորվում էր Վաշինգտոն։

Մահացածի ինքնությունն առայժմ պարզ չէ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Նշվում է, որ կոնգրեսականներից ոչ մեկը չի տուժել։

Իրավապահները հետաքննություն են սկսել՝ դեպքի պատճառները պարզելու համար։

*

*