«ԱՄՆ-ն չի ծրագրում մշտապես զորքեր տեղակայել Վրաստանում». Մայքլ Կարպենտեր

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի՝ վրացի զինվորականների հետ զորավարժություններ ավելի հաճախ կանցկացվեն...
pentagon-zoravarjutyunner

Միացյալ Նահանգները չի ծրագրում մշտապես զորքեր տեղակայել Վրաստանում, սակայն վրացի զինվորականների հետ զորավարժություններ ավելի հաճախ կանցկացվեն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Կարպենտերը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախորդ ամիս են անցկացվել «Ազնիվ գործընկեր 2016» վրաց-ամերիկյան լայնածավալ զորավարժությունները: Դրանք նպատակ ունեին մեծացնել Վրաստանի զինված ուժերի ունակությունը՝ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի հետ աշխատելու գործում:

*

*